Թուրքիան և Սաուդյան Արաբիան կանցկացնեն համատեղ զորավարժություններ: Սա կլինի ռազմավարական համագործակցության ամրապնդում , որն ուղղված կլնի ընդհանուր սպառնալիքների դեմ:
Թուրքիայի Գլխավոր շտաբի ղեկավար Հուլուսի Աքարը հունվարի վերջին այցելել էր Սաուդյան Արաբիա, որը համընկել էր Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլու Սաուդյան Արաբիա պաշտոնական այցին: Հենց այս այցի ընթացքում էլ որոշվել է, որ երկու երկրների բանակները կանցկացնեն համատեղ զորավարժություն , որը կկրի «Ռազմավարական համագործակցություն ընդհանուր սպառնալիքների դեմ» պայմանական անունը: Այս ինֆորմացիան գաղտնի էր պահվել մինչև այսօր:
Ըստ էության ,այս զորավարժությունը սկիզբն է այն համագործակցության, որով 2015թ. դեկտեմբերի 15-ին Սաուդյան Արաբիայում 34 սուննի մահմեդական պետությունների ղեկավարները որոշեցին կազմավորել «Իսլամի բանակ», որ կպայքարի ահաբեկիչների դեմ Մերձավոր Արևելքում և այլ իսլամական պետություններում:
Կարծես թե տեղի է ունենում ուժերի վերաբախշում և այս անգամ Թուրքիան կրկին հարվածում է Եվրոպային և Արևմուտքին մեջքից: Արդեն ակնհայտ է , որ Թուրքիան երկու անգամ անտեսել է միջազգային պայմանագրերը , որով նա հանդիսանում է ՆԱՏՕ-ի անդամ երկիր և իրավունք չունի այլ երկրի հետ ևս ,առանց համաձայնեցնելու ռազմական կոալիցիոն երկրների հետ, մտնել այլ ռազմական կոալիցիայի մեջ, ինչպես նաև անցկացնել զորավարժություններ նույնպես առանց համաձայնեցնելու ռազմական գործընկեր երկրների ղեկավարների հետ:
Սակայն Թուրքիայի Գլխավոր շտաբը բերել է երկու նկատառում, որով միջազգային հանրությանը՝ տվյալ դեպքում ՆԱՏՕ-ին , հասկացրել է, որ գործընկերները չեն կատարել իրենց պարտականությունները, դրա համար Թուրքիան դիմում է լրացուցիչ ռազմական պայմանագրերի կնքման, ինչպես նաև ռազմա-ուսումնական միջոցառումների կազմակերպման:
Առաջին նկատառումն այն է, որ ԱՄՆ-ն չի նպաստել նրան, որպիսզի Թուրքիան խաղաղապահ զորք մտցնի Սիրիա և երկրորդ ,որ ՄԱԿ-ը չի կայացնում որոշում, որով սանկցիաներ կկիրառվի Ռուսաստանի դեմ, ով իր ռազմական ներկայությամբ տարածաշրջանում ուղղակիորեն քաղաքացիական պատերազմ է հրահրում Թուրքիայում:
Կիլիկիա Հայաստան