Իշխանությունը ևս մեկ անգամ ապացուցում է , որ անփոխարինելի մարդիկ չկան, նրանք պատրաստ են մեկ օրում աշխատանքից հեռացնել ցանկացած պաշտոնիայի, անգամ ամենահավատարիմներին ու վիզ դնողներին / հիշենք ԲՀԿ-ի հետ եղած վերջին միջադեպը/ : Ու ամենավատը նա է , որ աշխատանքից ազատում են ոչ թե պարտականությունները չկատարելու կամ վատ կատարելու համար, այլ հանում են , որ ուղղակի ուրիշին տան էտ պաշտոնը: Էս ամենը պիտի հասկանա ցանկացած քաղաքական գործիչ, անկախ կուսակցական պատկանելությունից, որ պետք է շեֆերի ասածները անել նենց, որ ժողովրդի աչքից չնգնեք, քանի որ շեֆերը մի օր ձեզ հանելու են, իսկ ժողովուրդը հիշելու է ձեզ:
Ու կապ չունի, հանելուց հետո կտանեն ավելի լավ գործի, թե չեն տանի, ստեղ կարևորը, որ ձեզ հանեցին , ոչ թե լավ տեղ տանելու , այլ հանեցին փոխելու համար, հանեցին , որտև էտքան աշխատողներից ձեր վրա ուժները պատեց, հանեցին , որտև տենց էին ուզում, որտև ձեր նման մի 1000 հոգի էլ ունեն ձեռի տակ, ոչ մեկդ անփոխարինելի չեք:
Աշոտ Ասատրյան