ՔՊ-ն (Նիկոլենք) հայտարարեց, որ որևէ կուսակցության հետ նախընտրական դաշինք չի կազմի: Սա այն է, ինչ ես կանխատեսել էի մեկ շաբաթ առաջ՝ գրելով, որ Նիկոլենց ու Լևոնենց միջև դաշինք չի ձևավորվելու, և նրանք կպայքարեն իրարից ձայն խլելու համար: Անկեղծ ասած, դա դժվար չէր գիտակցելը, քանի որ Նիկոլենք որպես նոր քաղաքական ուժ պետք է տեսնեին իրենց «արժեքը» քաղաքական դաշտում, իսկ դա բացահայտվում է, երբ գործում ես միայնակ: Եվ եթե այդ արժեքը բարձր լինի, ապա դրա «հովանու» ներքո ավելի բարձր կլինեն քո նկրտումները հաջորդ ընտրություններին այլոց հետ դաշինք կազմելիս:

 

Ուրիշ հարց, որ դա կնպաստի, որ 2017-ի ընտրություններին առաջ գնան հանրապետականն ու նոր ստեղծվող վերածնունդը, բայց դա այն է, ինչի դեմ դեռևս ՔՊ-ն ուժ չունի կռիվ տալու. առաջնահերթ խնդիրն ինքնակայացումն է, այդ թվում՝ 6000 վստահված անձ ձևավորելը:

 


Վախթանգ Սիրադեղյան