Ազգային ժողովին առաջարկում եմ առաջնահերթության կարգով օրենք ընդունել եղանակային փոփոխություններին աջակցելու մասին: Բացատրեմ՝ ձյան գալու սկզբից սկսած մինչև սեզոնի ավարտը ՀՀ բոլոր բնակավայրերի փողոցների ու մայթերի մաքրության համար պատասխանատու համայնքապետարանի ստորաբաժանման ողջ կազմը (դրանց առկայության դեպքում) և այդ ոլորտի համար պատասխանատու համայնքապետի տեղակալը (դրա առկայության դեպքում) և համայնքապետը, այդ թվում՝ Երևանի քաղաքաքապետը, ուղարկվում են չվճարվող արձակուրդի, և խնայված միջոցներով ՌԴ-ից Հայաստան են հրավիրվում չուկչի ժողովրդի շամաններ, որպեսզի հմայություններով արեգակին համոզեն կատարել այն գործը, որի համար աշխատավարձ են ստանում վերոհիշյալ չինովնիկները:

 

Իսկ 8 համարի ավտոբուսի վարորդին պետք է ասեմ, որ ինքը դեբիլ է, որովհետև կանգառում չկանգնելով կորցրեց երկու ուղևոր, և դրանից անմիջապես հետո ստիպված եղավ կանգնել խաչմերուկի կարմիր լույսի տակ՝ անցնելով ընդամենը 23-30 մետր:

 


Վախթանգ Սիրադեղյան