Սեյրան Օհանյանի արած հայտարարությունից մի քանի օր առաջ մի երկու բառ փոխանակեցի Տիկո Մազմանյան-ի հետ, նենց չէր որ արվածից շատ էի զարմացել, բայց պատմությունը շատ ծանոթ էր , չափից շատ ծանոթ , նույնիսկ ձեռագիրն էր ծանոթ:
Հիմա Օհանյանի արած հայտարարության մասին, որը ցնցել է համացանցը:
Հոդված 10. Պետությունը եւ կուսակցությունները
2. Կուսակցության անդամ չեն կարող լինել՝
1) դատավորները.
2) դատախազները.
3) Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության, ոստիկանության եւ այլ իրավապահ մարմինների աշխատակիցները.
4) Հայաստանի Հանրապետության զինված ուժերի եւ այլ զորքերի ծառայողները:
Էս օրենքով, բայց նենց չի որ մենք տեղյակ չենք , թե բանակում ինչա կատարվում քաղաքականության պահով ու էս առումով բանակը հեռույա էտ օրենքից:
Ընդհանրապես ցանկություն չունեմ նախարարի էտ արած հայտարարությունը արդարացնեմ :
1.Հիմա լիքը մարդիկ անում են հետևյալ գրառումը , որ եթե բանակը չպտի քաղականացնել, ապա ինչու է նախարարը ԱՅՈ քարոզել, նախ ՀՀ Պաշտպանության նախարարը զինվորական պաշտոն չէ, քաղաքացիական պաշտոն է , Սեյրան չլինի ուզում ա Դալայ Լաման գա , էտ մարդը կարա զբաղվի ինչով ցանկանում է , մեզ նման , առանց բացառության:
2.Բանակում զոռով զինվորներին տանում ընտրել են տալիս: Էտ մնացած տեղերը սաղ իրանց կամքով գնացին ընտրեցին , սաղ դզել ե՞ք տակը մնացել ա բանակը, էտ էլ դզեք ու հանգիստ ապրեք:
Կլինի՞ մի հատ քթներիդ տակի եղած դպրոցների , ինսիտուտների,պետական այլ կառույցների, օլիգարխների օբեյկետների աշխատողների հարցը լուծեք նոր անցնեք ՊՆ-ի ընտրություններին : Ախր ինչի՞ համար եք Սեյրանի պատրվակով մտնում զինվոր-հրամանատար հարաբերությունների մեջ:
Աշոտ Ասատրյան