Ադրբեջանական մամուլում վերջին երկու օրերի ընթացքում լայն քննարկման առարկա է դարձել հայտնի դրվերսանտներ, Շահբազ Գուլիևի և Դիլհամ Ասկերովի հետ վերադարձման հարցը , և ըստ Ադրբեջանի փախստականների և բռնի տեղահանվածների գործերով պետական կոմիտեի նախագահ' Ալի Հասանովի ,այդ ուղղությամբ քայլեր են ձեռնարկվում:Ալի Հասանովի պնդմամբ, Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ղեկավարության հետ Ժնևում տեղի ունեցած հանդիպումներում ձեռք է բերվել պայմանավորվածություն , որպեսզի Գուլիևն ու Ասկերովը իրենց ընտանիքի անդամների հետ շփվեն Skype-ով:
Ադրբեջանը առաջին անգամ չէ այսպես ասած «վիզ դնում» հայտնի դիվերսանտների համար,և բազմիցս տարբեր խոսափողներով փորձում է այդ թեման ուշադրության կենտրոնում պահել,քանի որ ինչպես գիտենք դիվերսանտները շարքայիններ չեն ,այդ մասին է վկայում նաև այն ,որ ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարությաը նրանց ընտանիքներին տներ և դրամական մեծ պարգևներ է նվիրում:
Ադրբեջանը նույնիսկ պատրաստակամություն է հայտնել փոխանակել իրենց մոտ գտնվող բոլոր հայ գերիների հետ:Եթե թեկուզ ենթադրենք ,որ Գուլիևը և Ասկերովը ռազմագերիներ են ,ապա այդ դեպքում էլ ադրբեջանական կողմի առաջարկը մեղմ ասած ծիծաղել է ,քանի որ ինչքանով որ տեղյակ եմ հայ գերիներ ադրբեջանում մենք չունենք:
Հայտնի դիվերսանտները ԼՂՀ տարածքում կատարել են ծանր հանցագործություն, և պատիժ են կրում ԼՂՀ արդարադատության կողմից կայացրած դատավճռի պատճառով:Եթե հաշվի առնենք նաև այն փաստը,որ ադրբեջանական կողմի համար նրանք արժեքավոր դեմքեր են,ապա վերադարձի մասին կարծում եմ խոսք անգամ լինել չի կարող:....
Վիտալի Մանգասարյան