Անլթալիայում փետրվարի 8-14-ն ընթացող կանանց թենիսի GD TENNIS CUP WOMEN'S միջազգային մրցաշարի զուգախաղի մրցումներում հաղթանակով մեկնարկեց ՀՀ բազմակի չեմպիոնուհի , ՀՀթիվ 1 ռակետ , 22-ամյա Անի Ամիրաղյանն ,ով այս շաբաթWTA -ի զուգախաղի դասակարգման ցուցակում զբաղեցնում է 565-րդ հորիզոնականը: Բարեբախտաբար Անին հասցրել է ապաքինվել ու արագ ձերբազատվել մկանային ցավերից ,որոնք նրան խանգարեցին նախորդ շաբաթ այստեղ ընթացող մրցաշարում ողջ ուժով հանդես գալ ու առավել բարձր տեղեր զբաղեցնել:
Ամիրաղյանը զուգախաղում այս անգամ ընկերակցում է Իտալիան ներկայացնող 20-ամյա Նատաշա Պիլուդուն :Վերջինս ի դեպ, այս մրցաշարի մենախաղի որակավորման փուլի 2-րդ շրջանում 6:2,6:0 հաշվով հաղթեց ու հետագա մրցապայքարից դուրս թողեց մեր հանպետոթւյան պատվիրակ 16-ամյա Գաբրիելա Հակոբյանին:

 


Քիչ առաջ , Ամիրաղյան /Պիլուդու զույգը զուգախաղի 1/8-րդ փուլում 50րոպեում կարողացավ համոզիչ առավելությամբ ՝6:0 ,6:2 հաշվով հաղթել սպիտակ քարտով այս փուլին մասնակցելու իրավունք ստացած ղազախ-ռուսական՝ Կարինա Կալենկովա/ Եկատերինա Օվչարենկո երկյակին:
Քառորդ եզրափակչում Ամիրաղոան /Պիլուդու զույգը ուժերն է չափելու Շտեֆֆի Դիստելմանց ,Բելգիա /Դայանա Նեգրեանու ,Ռումինիա զույգի հետ :Վերջիններս իրենց հերթին այսօր 51 րոպեում 6:2,6:1 հաշվով պարտության մատնեցին ու հետագա մրցապայքարից դուրս թողեցին Սեյրա Շիմիզու ,Խապոնիա/Կոնստանցե Ստեպան ,Գերմանիա երկյակին: Բելգիայի ներկայացուցիչն 22 տարեկան է ,և զուգախաղի դասակարգման ցուցակում 485-րդ տեղում է ընթանում , իսկ նրա ռումինացի զուգընկերուհին 27տաերկան է, ու զուգախաղի վարկանիշային աղյուսակում էլ 552-րդ հորիզոնականն է զբաղեցնում: Հավելենք ,որ Ամիրաղյանի զուգընկերուհի , Իտալիայի պատվիրակ Նատաշա Պիլուդուն 20տարեկան է, ու զուգախաղի վարկանիշային ցուցակում առայժմ ընդգրկված չէ:

 


Վաղը ՝փետրվարի 10-ին մենախաղի հիմնական ցանցի մրցաշարի 1/16-րդ փուլում WTA -ի մենախաղի դասակարգման ցուցակում այս շաբաթ 646-րդ հորիզոնականը զբաղեցնող Անի Ամիրաղյան մրցելու է այդ նույն ցուցակի 1149-րդ տեղում ընթացող 18-ամյա ավստրուհի Կարոլին Կունցի հետ : Այս զույգի հաղթողը 1/8-րդ փուլում կհանդիպի Ելենա Լուկիչ ,Սերբիա- Աննա Բոգդան, Անգլիա զույգի հաղթողի հետ: Այս զույգի երկու թենսիստուհիներն ևս 18տարեկան են : Լուկիչը մենախաղի դասակարգման ցուցակում 1147-րդն է , Բոգդանը՝ 739-րդը:
Պատրաստեց ՝ Արամ Ուգուջյանը:

 

 

Արամ Ուգուջյան