Այսօր շախմատի եվրոպական միության՝ ՇԵՄ-ի պաշտոնական կայքում ՝www.europechess.org –ում տեղեկություն է հրապարկվել այն մասին ,որ այս ամառ ՝հունիսի4-14-ը Երևանում ՝ Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը կանցկացվի շախմատի վետերանների Եվրոպայի 16-րդ առաջնությունը:
Այս կայքում կարելի է ծանոթանալ մրցաշարի մրցակարգին և անցկացման մանրամասներին:
10հազար եվրո մրցանակային հիմադրամով այս ստուգատեսն ընթանալու է երկու տարիքային խմբերում կանաց և տղամարդկանց համար առաձին- առանձին՝ 50-ից բարձր,և 65-ից բարձր տարիքային խմբերում:

 


Տղամարդկանց 2 տարիքային խմբերի մրցաշարերում էլ մրցանակային են 1-7-րդ ,կանանց մրցաշարերում ՝ 1-3-րդ տեղերը:
Տղամարդկանց 2 տրաիքային խմբի մրցումներուո էլ Եվրոպայի չեմպիոններին բաժին կհասնի ՝1000-ական , արծաթե մեդալակիրնեիին՝ 750-ական , բրոնզե պարգևը նվաճողներին ՝ 600-ական , իսկ 7-րդ տեղը գրավողներին՝ 200-ական եվրո պարգևավճար:Հ
Համապատասխանաբար կանանց մրցաշարում Եվրոպայի չեմպիոնուհիները կստանան ՝650-ական, փոխչեմպիոնուհիները՝ 450-ական, իսկ բրոնզե մեդալակիրներն էլ ՝ 300-ական եվրո պարգևավճար:
Եվրոպայի առաջնության բացման հանդիսավոր արարողույթունը կկայանա հունիսի 5-ին Երևանի ժամանակով ժամը ՝14:30-ին , իսկ ժամը 15-ից գործի կդրվեն շախմատի ժամացուցյներն ու կսսկվեն 1-ին տուրի հանդիպումները:

 


Եզրափակիչ ՝9-րդ տուրի հանդիպումները կսկսվեն Երևանի ժամանակով ժամը 15-ին, իսկ նույն օրը ժամը 20-ին տեղի կունենա ստուգատեսի փակման հանդիսավոր արարողությունը:


Արամ Ուգուջյան