«Հայկական վերածնունդ միավորում» կուսակցությունը, որի հիմնադրումը կկայանա մոտ օրերս, աչքիս Սարգսյանի կողմից ստեղծվում է որպես ՀՀԿ-ի «այլընտրանք», որը վերջինիս հետ փորձելու է 2017-ի ընտրություններին կատարել 2-րդ տեղի դերակատարումը՝ խաղից դուրս թողնելով ԲՀԿ-ին: Հենց այդ նպատակով էլ Արթուր Բաղդասարյանին տրվեց հեռուստատեսություն «Հ3» անվանումով:

 

Այն, որ ՕԵԿ-ը իրականում երբեք չի եղել ու չի լինի ընդդիմադիր, երևում է հենց «Հ3»-ի «նվիրումի» փաստով. մեր երկիրը դեռևս այնքան հեռու է ժողովրդավարական լինելուց, որ ընդդիմադիր կուսակցությունը մի հատ էլ հեռուստաընկերություն «նվեր» ստանա իշխանությունից...

 


Վախթանգ Սիրադեղյան