ՀՀ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 

«ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը վարչական վարույթ է հարուցել.

 

Փետրվարի 3-ին դիմել էի ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով՝ առաջարկելով հարուցել վարչական վարույթ «Վեգա» էլեկտրատեխնիկայի խանութների ցանցի նկատմամբ և խախտումներ հայտնաբերելու դեպքում օրենքով սահմանված կարգով լուծել պատասխանատվության հարցը (մանրամասները՝հղումով):

 

Այսօր առավոտյան ստացել եմ հանձնաժողովի նախագահ՝ Արտակ Շաբոյանի պատասխանն առ այն, որ հանձնաժողովը հարուցել է վարույթ, ինչպես նաև հրավիրվել եմ հանձնաժողովի՝ փետրվարի 22-ի դռնբաց նիստին, որտեղ քննարկվելու է դիմումի հիման վրա հարուցված վարչական վարույթում առկա փաստական հանգամանքների վերաբերյալ հարցը»: