Լիլիթ Հովհաննիսյանի ամեն երգ յութուբում ավելի շատ դիտում ունի, քան ՀՀ քաղաքական որևէ կարևոր իրադարձության մասին պատմող տեսանյութ:
Ես մի անգամ ասել եմ, որ ցավոք Լիլիթը այժմ հայկական համացանցում «պեռվիյ կռուգ» ֆռռացող երգչուհի է՝ իր «LiLiks Utem MruTd» ֆանատներով, բայց ես էսօր պարզեցի, որ Լիլիթ Հովհաննիսյանի յութուբյան պաշտոնական էջում ամեն մի տեսահոլովակ, ամեն մի ախմախ նկարած մի քանի վարկյանանոց տեսանյութի դիտումները ունի մեկ միլիոնից ավել դիտում:
Հասկանում եք, որ մի միլիոն մարդ, աշխարհով սփռված, նայում են Լիլիթ Հոովհաննիսյանին ու ձեռի հետ փորձեցի համեմատել մեր ներ ու արտաքաղաքական վառ ու բուռն մի քանի իրադարձությունների հետ ու հասկացա, որ Լիլիթը ոտի վրա կրում է բոլոր իրադարձություններին ու բոլոր միտինգներին:
Էսքանից հետո, թե մենք ումից ենք բողոքում՝ ես չիդեմ...
Մանրից բոլորս դառնալու ենք Լիլիթի Ֆան, քանի որ Լիլիթացավը պատում է մեր շրջապատին:
Անկախ Հայաստան