Որքան դիտարկում, լսում և ուսումնասիրում ես քաղաքական գործիչներին, խորանում նրանց գործունեության մեջ, այնքան համոզվում ես, որ քաղաքականության մեջ խցկված, քաղաքանությունն արհեստ դարձրած, մի անգամ իշխանության պերճանքը, հմայքն ու հնարավորությունները ճաշակած կամ ճաշակելու ցանկություն ունեցող մարդիկ ձգտում են Հայրենիքի, Պետության բոլոր դժվարությունները, դժբախտությունները, պրոբլեմները, գործող իշխանությունների թերացումներն ամեն գնով ծառայացնել իրենց մանր եսամոլությանը և հետաքրքրությունններին, իրենց հեռահար քաղաքական ծրագրերին:

 


Բայց և անպայմանորեն նաև փորձում են իրենց գործողություններն ու ցանկությունները ներկայացնել միայն ու միայն ժողովրդին ծառայելու մեծ, բուռն, անհագ ցանկությամբ…<<Շա՜տ մեծ, ինքնամոռաց ու անշահախնդիր>> ցանկությամբ…
Նույնն են, նույնը…Բոլորը…

 

Ռոբերտ Մելքոնյան