Վրացական "Грузия Online"-ի տեղեկություններով հունվարի 19-ին Գորի-Նիկոզի գնացքը հրաշքով է խուսափել վթարից...Ախալդաբա գյուղի մոտ գնացքը կտրուկ արգելակել է,քանի որ վնասված են եղել ռելսերը...Գնացքի վթարի դեպքում կարող էր տեղի ունենալ շատ լուրջ աղետ,քանի որ երկաթուղու անմիջական հարևանությանբ է անցնում Բաքու-Ջեյհան նավթամուղը...Ըստ վրացական "Ռուսթավի-2" հեռուստաընկերության տվյալների, հանրապետության դատախազությունում այդ առթիվ հարուցվել է քրեական գործ՝"ահաբեկչություն" հոդվածով...Սակայն իրավապահ մարմիններում լրագրողներին հավաստիացրել են,որ նախաքննությունը կատարվում է միայն ռելսերի վնասելու փաստի առնչությամբ...Հաղորդվում է նաև,որ այդ նույն հատվածում գիշերը գողացվել են էլեկտրահաղորդման գծերը...

 


Զարմանալի է,որ այս դարակազմիկ հանցագործության մասին վրացական ԶԼՄ-ները հաղորդում են դեպքից երեք շաբաթ անց,հենց այն ժամանակ,երբ ակտիվ քննարկվում են Թբիլիսիի և ՆԱՏՕ-ի հարաբերությունների սերտացման մասին տեղեկությունները...Շահագրգիռ մայրաքաղաքներում շատ լավ հասկանում են,որ Մոսկվան ԴԵՄ կլինի Վրաստանի ՆԱՏՕ-ին անդամակցությանը...Դրա համար պետք է շատ ծանրակշիռ պատճառաբանություններ բերել...Եվ սցենարիստները բերում են.ամենահարմար պատճառը Բաքու-Ջեյհան նավթամուղի անվտանգության պաշտպանության պատրվակն է,որն իբրև թե ենթարկվում է ահաբեկիչների հարձակումների...Իսկ "ամենաճիշտն" այս պարագայում Վրաստանի ՆԱՏՕ-ի հետ էլ ավելի սերտ հարաբերություններն են կամ էլ Թբիլիսիի ՆԱՏՕ-ին անդամակցելը...
Հենց Թբիլիսին դառնա ՆԱՏՕ-ի անդամ էլ ոչ ոք չի վնասի Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի մոտով անցնող երկաթգծի ռելսերը և չեն գողանա էլեկտրական մալուխները...

 

 

Գագիկ Համբարյան