Այսօր Ռուաստանի Պետդումայում Կոմունիստական կուսակցության պատգամավորները երկրի նախագահին և արտգործնախարարին առաջարկեցին չեղարկել Խորհրդային Ռուսաստանի և Թուրքիայի միջև կնքված «Մոսկվայի բարեկամության և եղբայրության պայմանագիրը»։
Անշուշտ, ադրբեջանցիներին պետք է անհանգստացնեն և նեղ վիճակի մեջ դնեն այս տեսակի առաջարկներն ու հայտարարությունները, քանի որ հենց այդ պայմանագրով Նախիջևանը ընծայվեց Ադրբեջանին։
Կարծես թե, հարևան երկրում նաև հասկանում եմ, որ Մոսկվայի պայմանագրի չեղարկմամբ հարցականի տակ է դրվում նրանց այդքան սիրելի «տարածքային ամբողջականությունը»։
Թեև արտաքուստ պաշտոնական Բաքուն փորձում է հավասարակշռված քաղաքականություն վարել Մոսկվայի և Անկարայի հետ, ակնհայտ է՝ մի շարք հարցերում ռուս-ադրբեջանական բարեկամությունը զիջում է թուրք-ադրբեջանական եղբայրությանը։
Աշոտ Մովսիսյան