ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը հրապարակել է ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի փորձագիտական խմբի վերջնական զեկույցը, որը բաղկացած է ութ բաժնից: Հայաստանը հրավիրել էր Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության ժողովրդավարական հաստատությունների և մարդու գրասենյակին(ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ) 2015թ. դեկտեմբերի 6-ին տեղակայել Հանրաքվեի փորձագիտական խումբ (ՀՓԽ)՝ Սահմանադրական հանրաքվեի առավել համապարփակ դիտարկում անցկացնելու համար:
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ զեկույցում նշվում է, թե սահմանափակ ներկայացվածության արդյունքում հանրաքվեի օրն առաքելության գործունեությունը հասկանալիորեն համակարգված բնույթ չի կրել։

 


Պետք է փաստել, որ զեկույցը զերծ չէ բացթողումներից: Մասնավորապես, զեկույցում տվյալներ են տեղ գտել, թե ԲՀԿ-ն խորհրդարանում ունի 37 մանդատ, ՕԵԿ-ը՝ 7, «Ժառանգությունը»՝ 5, ՀԱԿ-ը՝ 7, ՀՅԴ-ն՝ 6: Ինչպես տեսնում ենք' այս թվերը չեն համապատասխանում խորհրդարանում առկա իրական համամասնությանը, քանի որ մի շարք պատգամավորներ դուրս են եկել ԲՀԿ-ից' դառնալով անկուսակցականներ:

 

Կուսակցություններից դուրս գալու դեպքեր գրանցվել են նաև ՀԱԿ-ում, «Ժառանգությունում» և ՕԵԿ-ում:
Ավելին՝ զեկույցում նշվում է, թե պաշտոնապես ՀՀԿ-ն կոալիցիայի մեջ է ՕԵԿ-ի հետ, իսկ մնացած կուսակցությունները ձևավորել են ընդդիմադիր խմբակցություններ: Պարզ է, որ զեկույցում նշված ինֆորմացիայի վաղեմության «ժամկետն անցել» է, քանի որ արդեն երկար ժամանակ է, ինչ ՕԵԿ-ը դուրս է եկել կոալիցիայից և իրեն դասում է ընդդիմադիրների շարքում:

 

 

 

Սերոբ Գառնիկովիչ