Ուղիղ չորս տարի առաջ այս օրը, 2012թ ի փետրվարի 7 ին, առաջին անգամ նշվեց համացանցում հայատառ գրելու օր: Նախաձեռնության մեկնարկը տրվեց 2012թ ի փետրվարի 5-ին իմ կողմից արված ֆեյսբուքյան մեկ գրառումով, որով առաջարկեցի սահմանել հայատառ գրելու օր։ Շատերի օգնությամբ նախաձեռնությունը մեծ տարածում ստացավ ու դարձավ այդ օրերի լրատվական հոսքերի գլխավոր թեմաներից մեկը: Եթե ամփոփելու լինեմ անցած չորս տարիների կատարված աշխատանքը, ապա վստահաբար կարող եմ ասել, որ առաջնթաց կա և ավելի մեծ թվով մարդիկ են սկսել հայերեն գրել բացառապես մեսրոպատառ, սակայն այս ամենը բավարար համարել չի կարելի:

 

Եթե 2012թ ին տեխնիկական լուրջ խոչընդոտներ կային, ապա այսօր մեսրոպատառ կարելի է գրել բոլոր սարքերից, որոնք թույլ են տալիս միանալ համացանցին: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր անհատներին ու կազմակերպություններին, ովքեր այս տարիներին միացել են նախաձեռնությանը, նրանց մասին ավելի կոնկրետ կխոսեմ երկուշաթի կայանալիք մամուլի ասուլիսին:

 


Մեկ անգամ ևս կոչ եմ անում բոլորին համացանում հայերեն գրել բացառապես մեսրոպատառ ու որ հորդորեն նման կերպ վարվել նաև իրենց ընկերներին ու շրջապատին: Հայերեն գիրը միայն մեսրոպատառն է, այլ հայերեն չկա: Հ.Գ Լուսանկարում 2012թ ի այդ գրառումն է:

 

 

Զոհրապ Եգանյան