Չինաստանի իշխանությունները հայտարարել են մինչև 2020 թվականի վերջը երկրում աղքատությունն ամբողջությամբ արմատախիլ անելու մասին։Այդպիսով, Չինաստանը փորձում է 10 տարով առաջ անցնել աշխարհից։ Արդեն 2014 թվականին 12.3 միլիոն չինացի կարողացել են դուրս գալ աղքատությունից։

 

Պլանի շրջանակներում նախատեսվում է բարելավել կոմունալ ծառայությունների աշխատանքը,ավելացնել հիվանդանոցների և ճանապարհների կառուցման ֆինանսավորումը,ստեղծել նոր աշխատատեղեր։ 1990-2000 թվականների ընթացքում Չինաստանում բնակչության 1 շնչին ընկնող եկամուտը աճել է 5 անգամ 200$-ից հասնելով 1000 $-ի։ 1990-2005 թվականների ընթացքում աղքատության դեմ պայքարում Չինաստանում առաջընթացն ապահովել է այդ բնագավառում համաշխարհային հաջողության 75%-ը:

 

 

Անի Ասլանյան