Այսօր Երևանում անցկացվեց ուշագրավ մի ստուգատես ՝ Ձյան վրա վոլեյբոլի 2016թ ՀՀ առաջնությունը։ Այս մասին հայտնում են վոլեյբոլի ՀՀ ֆեդերացիայի մամուլի ծառայությունից:Տղամարդկանց մրցաշարին մասնակցեց՝10 ,իսկ կանանցին՝ 6 զույգ։Մասնակիցները հանդես եկան նախ ենթախմբերում,ապա ուժեղագույնների միջև անցկացվեցին կիսաեզրափակիչ հանդիպումներ։

 


Տղամարդկանց մրցպայքարում երրորդ տեղ գրավեց Աջափնյակ թիմը,իսկ եզրափակիչ խաղում հանդիպեցին ՖԻՄԱ-1 և ՖԻՄԱ-2 թիմերը:Վճռորոշ մրցամարտը ստացվեց բավական լարված և հետաքրքիր:Ի վերջո հաղթեց ՖԻՄԱ-1-ի զույգն (Գրիգորի Ամբարյան և Հովհաննես Ասմարյան)զ ,որ էլ հռչակվեց ՀՀ չեմպիոն:
Կանանց մրցպայքարում երրորդ տեղ գրավեց «Նժդեհ-2» թիմը,իսկ եզրափակչում ՀՀ չեմպիոնի կոչումը վիճակեցին «Սյունիք»- «Նժդեհ» թիմերի զույգերը : 2։0 հաշվով հաղթեց «Սյունիքի» փորձառու երկյակը(Նարե Հովհաննիսյան,Մարիա Հովհաննիսյան)։
Մրցանակակիր բոլոր զույգերը պարգևատրվեցին պատվոգրերով,մեդալներով,գավաթներով,իսկ Հովհաննես Ասմարյանն և Մարիա Հովհաննիսյանը արժանացան առաջնության լավագույն խաղացողների մրցանակներին։
Պատրաստեց ՝ Արամ Ուգուջյանը: