Ջրամատակարարման համակարգերի արդիականացումը բխում է հայ գյուղացու և ընդհանրապես ՀՀ քաղաքացիների շահերից: Օրերս տեղի է ունեցել հանդիպում ՀՀ մի շարք պաշտոնյաների և Իրանի Իսլամական Հանրապետության Էյ Բի Վալվես ընկերության պատվիրակության միջև: «Վալվես» ընկերության նախագահ Փեդրամ Թավաչոն ներկայացրել է հիդրավլիկ ինժեներիայի ոլորտում իրենց ընկերության գործունեությունը:

 


Ինչպես նաև, անդրադառնալով այցի նպատակին, նա ցանկություն է հայտնել տեղում ծանոթանալ Հայաստանի Հանրապետությունում ջրամատակարարման
և ջրահեռացման համակարգերի փաստացի վիճակին, հատկապես՝ ինժեներատեխնիկական լուծումներին և շահագործման պայմաններին: Այս կապակցությամբ Կոմիտեի նախագահը համապատասխան հանձնարարականներ է տվել:

 


Հարկ է նշել նաև, որ հանդիպման ժամանակ քննարկվել են ջրամատակարարման համակարգի արդիականացման, միջազգային ստանդարտների համապատասխանեցման աշխատանքներին ուղղված առաջիկա ծրագրերը:

 

Մարինա Ներսեսյան