Չգիտեմ, թե ինչ է կատարվում ուրիշների հոգում, չէ՞ որ մենք բոլորս տարբեր ենք, թեև միևնույն ժամանակ շատ նման ենք իրար: Կարող եմ միայն կռահել: Բայց ինքս իմ մասին հաստատապես գիտեմ, որ գալարվում ու ջղաձգվում եմ՝ փորձելով խույս տալ խոցող ճշմարտությունից, իսկ երբ ի վերջո փախչելու տեղ չի մնում, նրա խնամակալությունը հանձնում եմ ժամանակին այն հույսով, որ նա ինքն ինձ բաց կթողնի: Իսկ ուրիշները՞:
Հավանաբար չոր ձայնով ասում են. «Ես այդ մասին կմտածեմ վաղը, երբ հանգստանամ», իսկ հետո բեռնվում են բաղձալի ապագայի կամ խմբագրված անցյալի մասին մտքերով, ճիշտ երեխաների պես, որոնք վերջին ուժերով ինչ-որ խաղ են խաղում, միայն թե հետաձգեն անխուսափելի «քնելու ժամն է» հրահանգը:
ՋՈՆ ՍԹԵՅՆԲԵՔ
«Մեր տագնապների ձմեռը» գրքից
Հովիկ Չարխչյան