Հայերը շատ են սիրում հեռուստացույց նայել, որովհետև հետուստացույցը մեր հայաստանյան իրականության այն հատվածն է, այն եզակի տեղերից է, որտեղ առհասարակ ինչ-որ բան է տեղի ունենում:
Ընդորում, այնքան էլ կարևոր չէ, թե ինչ, կարևորը, որ ինչ-որ մարդիկ են գնում-գալիս, ինչ-որ բաներ խոսում և այլն:

 


Պետք է նաև իմանանք, որ հեռուստացույցը մեզ տալիս է անվտանգության զգացողություն, և դրա հետ է կապված ավտովթարների, սպանությունների և նման կարգի երևույթների նկատմամբ մարդկանց հետաքրքրությունը: Դրանք այն երևույթներն են, որոնց մենք չենք ուզենա բախվել իրական կյանքում, և վիրտուալ հարթությունում տեսնելով այդ ամենը, մենք մեզ ավելի ու ավելի անվտանգ ենք զգում: Ու ավելի շատ կապվում էդ զոմբո-արկղին:
Այս կապակցությամբ պետք է հիշել հետևյալ միտքը. "Նրանք, ովքեր գիրք են կարդում, միշտ իշխելու են նրանց վրա, ովքեր հեռուստացույց են նայում":

 

 

Մովսես Դեմիրճյան