Օրերս մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի նշանակման և վճարման կարգում կատարվել են որոշակի փոփոխությունները: Այսպիսով, 2016 թվականի հունվարի 1-ից երեխայի խնամքի նպաստը նշանակում և վճարում կատարում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության տարածքային բաժինները:
Առաջացած մի քանի տեխնիկական խնդիրներից ելնելով՝ հունվար ամսվա երեխայի խնամքի նպաստի վճարման ցուցակը վճարող կազմակերպություններին կփոխանցվի մինչև փետրվարի 10-ը: Այսուհետ ամեն ամսվա երրորդ աշխատանքային օրվանից սկսած կվճարվի նախորդ ամսվա խնամքի նպաստները:

 


Հավելենք նաև, որ այսուհետև խնամքի նպաստը հանարավոր է վճարվել նաև բանկային հաշվին փոխանցում կատարելու միջոցով, եթե նպաստառուն անձամբ կամ մեկ այլ անձի միջոցով տարածքային բաժին ներկայացնի Նախարարության հետ համապատասխան պայմանագիր կնքած բանկում բացված բանկային հաշվեհամարը: Տվյալ բանկերն են'
1) Հայբիզնեսբանկ,
2) Պրոմեթեյբանկ
3) ՀայԷկոնոմբանկ
Սա շատ լավ նորություն է, քանզի այսպիսով հնարավորություն է ստեղծվում խուսափել նպաստ ստանալու համար ավելորդ ժամանակ վատնելուց: Կարևոր է նաև, որ այժմ ընթանում են աշխատանքներ բոլոր բանկերի հետ խնամքի նպաստի անկանխիկ վճարման պայմանագիր կնքելու ուղղությամբ:

 

Կարեն Մկոյան