Հայաստանյան ընդդիմադիր դաշտի ակտիվությունը դեկտեմբերից սկսած աչքի էր ընկնում բավականին պասիվությամբ: Դեկտեմբերի վերջին տեղի ունեցած հանրահավաքների ժամանակ «Նոր Հայաստանի» ներկայացուցիչները հայտարարում էին, թե հունվարի 22-ից սկսելու թափ հաղորդել իրենց շարժմանը, սակայն ինչպես տեսանք, ոչ միայն այդ հանրահավաքը տեղի չունեցավ, այլև «Նոր Հայաստան»-ը վերածվեց «ասուլիսային» մի ուժի, որի անդամները մի քանի օրը մեկ ասուլիս էին տալիս Ազատության հրապարակից՝ ցույց տալու համար, թե ակտիվ քաղաքական պայքարի մեջ են:
Հասկանալով, որ իրենք ժամանակի ընթացքում կհայտվեն ընդդիմադիր դաշտի լուսանցքից այն կողմ, «Նոր Հայաստան»-ի առաջամարտիկները որոշեցին հանրահավաք կազմակերպել մարտի մեկին և ինչպես նախկինում հայտարարում են, թե այն լինելու համազգային հանրահավաք ու կոչ են անում մյուս ընդդիմադիր ուժերին մասնակցել այդ ակցիային: Ավելին՝ ճակատի անդամ Անդրիաս Ղուկասյանը հայտարարում է, որ հնարավոր է՝ մարտի 1-ին իրենք դիմեն անհնազանդության գործողությունների՝ փողոցներ և վարչական շենքեր շրջափակելու միջոցով:
Ինչպես տեսնում ենք՝ «Նոր Հայաստան»-ի անդամներին անցյալ տարվա դեկտեմբերից սկսած պատել է անհեռատեսությունը, քանի որ նրանք հայտարարում են, որ մեծաքանակ հավաքներ են անցկացնելու ու վճռական քայլերի են դիմելու, սակայն արդյունքում ստացվում է այնպես, որ ոչ միայն նրանց հավաքներին 100 ավել քաղաքացի չի լինում, այլև ելույթ ունեցողները նույն ծամծմված խոսքը մի քանի անգամ կրկնելուց բացի ոչինչ չեն ասում, ինչի պատճառով քաղաքաացիները անլուրջ են ընդունում այք կառույցին ու նրա անդամներին:
Մարտի մեկի հանրահավաքը ևս համալրելու է «Նոր Հայաստան» ճակատի անբովանդակ ակցիաների շարքը՝ ինչպես միշտ հավաքվելու են, մի երկու ժամ գոռգռան, հետո ցրվեն տներով, մի քանի հոգի էլ կմնան հրապարակում որպեսզի հացադուլ հայտարարեն' իրենց «քաղաքական» ստաժը չկորցնելու համար:
Արման Ալավերդյան