Անշուշտ, ես կիսում եմ "Բարգավաճ Հայաստանի" ներկայիս նախագահ տիկին Զոհրաբյանի այն կարծիքը, որ "կոալիցիա մտնելը չպետք է ինքնանպատակ լինի"... Իսկապես նա իրավացի է... Դա չի վիճարկվում...
Իսկ կներեք' ով? է Բարգավաճին ստիպում այդ քայլն անել ինքնանպատակ: Այդ որ? բանի ինքնանպատակն է լավ, որ կոալիցիայինը լավը լինի...
Յուրաքանչյուր քաղաքական ուժ ինքն է նպատակային կամ ինքնանպատակ դարձնում իր քայլերը: Եթե ունես հստակ ծրագիր, խելամիտ տեսլական, ապա պետք է քաջություն ունենալ նաև ստանձնել բեռն ու ապացուցել, որ դու ժողովրդին չես խաբել: Ինչու? էինք քարոզում Սահմանադրության փոփոխությունների օգտին, երբ դրանց ընդունումից հետո պետք է դիտորդի և գրաքննադատի դեր ստանձնենք:
Սա այն եզակի դեպքն է, երբ իր ուժերի վրա վստահ քաղաքական ուժն անգամ ինքը պետք է նախաձեռնի երկրի կառավարման գործին իրեն ընդգրկելու գործընթացը, մանավանդ, որ առիթը բաց չենք թողնում' ասելու, թե երկիրը սրընթաց գլորվում է անդունդ: Բա հիմա որն? է տրամաբանությունը' սառնասրտորեն հետևելու այդ դաժան տեսարանին...
Որպես կուսակցական, հարգելով տիկին Զոհրաբյանի կարծիքը, գտնում եմ, որ այն այնքան էլ համահունչ չէ կուսակցության նախկին քայլերի և ապագա անելիքների տրամաբանությանը...
Եթե իսկապես ընդդիմադիր էինք, ապա ինչ? գործ ունեին մեր կուսակցականները' ցրտին ու անձրևին ամեն քար ու թուփի մոտ Սահմանադրությունը գովերգելիս, ինչու? էինք բյուջեին հավանություն տալիս:
Այսպիսի մարտավարությամբ մենք ճանապարհ ենք բացում այն կարծիքի համար, թե "Բարգավաճը զբաղված է քաղաքական լարախաղացությամբ": Իսկ դա, կարծում եմ' պետք է հուզի ցանկացած կուսակցականի և, առաջին հերթին' կուսակցության ղեկավարին...
Մնացածը' հաջորդիվ...
Գևորգ Պետրոսյան