Անթալիայում փետրվարի 1-7-ն ընթացող 10հազար դոլար մրցանակային հիմնադրամով կանաց թենիսի GD TENNIS CUP WOMEN'S անվանումով ներկայացուցչական միջազգային մրցաշարումշարունակում վերեքով հանդես գալ ՀՀ բազմակի չեմպիոնուհի, Հհ թիվ 1 ռակետ , 22-ամյա Անի Ամիրաղյան
Քիչ առաջ ավարտված մենախաղի մրցաշարի 1/8-րդ փուլի 1ժամը 6րոպե տևած մրցամարտում WTA-ի մենախաղի դասակարգման ցուցակում ներկայումս 719-րդ տեղը զբաղեցնող Անին իր հերթական տպավորիչ հաղթանակը ՝6:2,6:2 հաշվով տոնեց այդ նույն ցուցակում այսօր 500-րդ հորիզոնականը զբաղեցնող Ֆրանսիան ներկայացնող 22-ամյա Ժոզեֆին Բուալեմի նկատմամբ:

 


Սա վերջին 3 շաբաթներում Անթալիայում անցկացված արդեն 3-րդ անընդմեջ մրցաշարն է ,որում մեծ հաջողությամբ հանդես է գալիս մեր կանանց թենիսի առաջատարը: Նա մրցաշարի –մրցաշա ր բարելավելով իր մարզավիճակն ու կատարելագործելով իր վարպետոթւյունն, ավելի ու ավել վստահ է հանդես գալիս և համոզիչ ու ծանրակշիռ հաղթանակներ տոնելով վարկանիշային ցուցակում իրեից զգալիորեն վեր կանգնած մրցակցուհիներին նկատմամբ, ապացուցում է իր բարձրակարգ թենիսիստուհի լիելու հանգամանքն և միաժամանակ բարելավելով իր վարկիշային ցուցանիշները առաջադիմում է նաև դասակարգման ցուցակում: Ի
դեպ ,երեկ 1/16-րդ փուլում նա չխնայեց անգամ այս ստուգատեսի զուգախաղի իր խաղընկերուհուն ՝ վերոհիշյալ ցուցակում 588-րդ վարկանիշն ունեցող 26-ամյա ուզբեկուհի Վլադա Էկշիբարովային , ու 1ժամ 8րոպե տևած մրցամարտում առանց մեծ ջանքերի նրան պարտության մատեց նույն 6:2,6:2 հաշվով:
Այժմ Անին ընթացիկ մրցաշարում տարած 2 հաղթանակների շնորհիվ վարկանիշային ևս 2միավոր վաստակեց, ու հաջորդ շաբաթվա սկզբում դասակարգման ցուցակում կրկին առաջադիմելով կարող է հայտնվել արդեն 609-րդ հորիզոնականում:

 


Իսկ վաղը՝ Ամիրաղյանն քառորդ եզրափակչում ուժերը կչափի այս մրցաշարի մասնակիցներից թերևս ամենուժեղագույնի՝ մենախաղի ցուցակում ամենաբարձր ՝ 223-րդ վարկաիշն ունեցող, փորձառու գերմանուհի ՝ 28-ամյա Աննե Շայֆերի հետ :Վերջինս այսօր գերլարված մրցամարտում ,որը տևեց 2ժամ 19րոպե, միայն համառ ու մեծ ջանքերի գնով 7:6(3),6:4 հաշովով կարողացավ հաղթել ու պայքարից դուրս թողնել իր առավել երիտասարդ ՝19-ամյա ավստրուհի Կարոլին Կուրցին, ով դասակարգման ցուցակում ընթանում է 941-րդ հորիզոնականում:Այնպես որ, Անիին վաղը շատ լուրջ ու ծանր փորձություն է սպասվում:
Այսօր Անին մեկ անգամ ևս խաղահրապարակ կմտնի ու մենախաղի հանդիպումնից 2 ժամ անց կանցկացնի զուգախաղի քառորդ եզրափակչի հանդիպումը: Զուգախաղում այս շաբաթ 569-րդ վարակիշն ունեցող Անի Ամիրաղյանին ընկերակցում է վերևում հիշատակված ուզբեկուհի Վլադա Էկշիբարովան ,ով զուգախաղի դասակարգման ցուցակում հիմա հանգրվանել է 334-րդ հորիզոնականում:

 


Նկատենք , որ վիճակահանությունն այս անգամ բավական բարեհաճ գտվեց Ամիրաղյան/Էկշիբարովա զույգի հանդեպ :Նրանք պայքարը սկսում են միագամից քառորդ եզրափակիչ փուլից ,որտեղ նրանց մրցակիցը է ՝ Գաբրիելա Հակոբյան /Ալինա Պավիդալո զույգին երեկ պայքարից դուրս թողած ղազախա-ուզբեկական Աինիթդինովա /Շայդուլաևա երկյակը: Տեղին է նշել, որ ղազախուհին 17 տարերկան է ,ու զուգախաղի դասակարգման ցուցակում 1199-րդ վարկանիշն ունի ,իսկ նրա ուզբեկուհին զուգընկերուհին էլ 18 տարերկան է ,ու դասակարգտման ն ցուցակում 1263-րդ հորիզոնակնում է ընթանում :

 


Արամ Ուգուջյան