Անդրադառնալով փետրվարի 2-ին կառավարությունում տեղի ունեցած խորհրդակցությանը, որի ընթացքում ներկայացվել են Արագածոտնի և Կոտայքի մարզերի սոցիալական ծառայությունների տարածքային գործակալություններում ՀՀ վերահսկիչ պալատի հայտնաբերված խախտումները, վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդգծել է, որ իր համար անընդունելի են դրանց վերաբերյալ հնչեցրած անհիմն արդարացումները:

 

Նա հանձնարարել է տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանին՝ այդ հարցերը քննարկել մարզպետների հետ, և խախտում թույլ տված պաշտոնյաներին ազատել իրենց զբաղեցրած պաշտոններից:

 

Կարինա Սանթրոսյան