ՀՀ փաստաբանների պալատի մամուլի խոսնակ Հայկ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Սիրելի գործընկերներ, ավելի քան 2 տարի է՝ զբաղվում եմ հետաքրքիր և կարևոր մի գործով՝ անելով հնարավորը, որ մեր հասարակությունը տեղյակ լինի Փաստաբանների պալատի և փաստաբանների գործունեության մասին: Դա կարևոր աշխատանք է, քանի որ, տեղեկանալով իրենց իրավունքների և հնարավորությունների մասին, մեր քաղաքացիները ավելի պաշտպանված և հետևաբար ավելի լավ են իրացնում իրենց իրավունքները: Աշխատանքի ընթացքում հնարավորություն եմ ունեցել շփվել բազմաթիվ մարդկանց հետ: Սակայն ամեն ինչ ունի սկիզբ և ավարտ:


Մարտի 1-ից ես որոշել եմ զբաղվել այլ աշխատանքով և խնդրել եմ Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանին տալ ինձ այդ հնարավորությունը:

 

Շնորհակալ եմ, որ իմ խնդրանքը բավարարվել է:

 

Շնորհակալ եմ բոլոր այն մարդկանց, ում հետ աշխատել եմ այս տարիների ընթացքում: Շնորհակալ եմ շատերի բարձր գնահատականին արժանանալու համար, իսկ թերությունների համար… Դրանք ակտիվ աշխատանքի ընթացքում անխուսափելի են: Եղել և մնում եմ Փաստաբանների պալատի կողքին:

 

Ապագա զբաղվածությունս կապված է լինելու տեղեկատվության և լրատվության հետ՝ «բարիկադների մյուս կողմից»»: