Փետրվարի 4-ը Քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրն է: Չարորակ նորագոյացություններով հիվանդացության և դրանցից մահացության ցուցանիշները կայուն կերպով աճում են' կապված մարդկանց միջին երկարակեցության բարձրացման և անբարեհաջող բնապահպանական իրավիճակի հետ: Առողջապահության համաշխարհային կազմակերպության հաշվարկներով 2020թ. երկրագնդում կարձանագրվեն 20 միլիոն նոր հիվանդներ, իսկ չարորակ նորագոյացություններից մահացողների թիվը կկազմի 10 միլիոն:
Քաղցկեղը չարորակ հիվանդությունների մեծ խմբի ընդհանուր անվանումն է: Այն էպիթելային հյուսվածքից զարգացող ուռուցք է, որն առաջանում է, երբ ախտահարված բջիջը ոչ նորմալ ձևով է բաժանվում' աստիճանաբար նպաստելով նախաքաղցկեղային վիճակի զարգացմանը' հետագայում դառնալով ուռուցք: Ըստ հիվանդությունների միջազգային դասակարգչի գոյություն ունեն քաղցկեղի 100-ից ավելի տեսակներ:
Ապացուցողական բժշկության տվյալների համաձայն' քաղցկեղների ավելի քան 30%-ը կարելի է կանխարգելել' վերացնելով այդ հիվանդությունների զարգացմանը նպաստող գործոնների վնասակար ազդեցությունները:
Գրիգորյան Ժորա