Ըստ Ադրբեջանական Oxu.az լրատվականի, երեկ Հայաստան Ադրբեջան սահմանին կռիվներ են եղել, որի ընթացքում ադրբեջանական մեկ զինվոր է սպանվել և իբր երեք հայ զինվոր է զոհվել: Մեր աղբյուրներից ճշտեցինք, որ տեղեկությունը ամբողջությամբ չի համապատասխանում իրականությանը:

 

Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի սահմանին երեկ գիշեր ընդամենը մի քանի կրակոց է եղել Ադրբեջանի կողմից ինչին Հայկական կողմը նույնիսկ չի էլ պատասխանել: Ավելին, ըստ մեր աղբյուրներից ստացած ինֆորմացիայի, ադրբեջանական բանակում երեկ միջանձնային հարաբերությունների արդյունքում հրազենային վնասվածքով զոհ է արձանագրվել ինչը և ըստ երևույթին ադրբեջանցիները փորձում են վերագրել հայկական կողմին:

 

Մեկ այլ աղբյուրից ճշտեցինք, որ Արցախի Արևելյան հատվածում ադրբեջանական բանակի ոտնձգությունների արդյունքում հայկական կողմից վերջին 4 օրվա ընթացքում ոչնչացվել է հակառակորդի 3 զինծառայող: Հայկական կողմը զոհեր, վիրավորներ չունի...

 

Զաքարյան Արշակ