1.ԳԲՀ-ն պայթում է մեքենայի մեջ:
Ամենատարածված և սարսափելի միֆն է, որը ունի շատ պարզ պատասխան: Գազի բալոնը ավելի ուշ է պայթում քան բենզաբակը:Բալոնը հնարավորություն ունի դիմանալու մինչև 16 ատմասֆեր ճնշման: Վթարի ժամանակ բենզինի բակը ավելի շուտ կդեֆորմացվի, քան գազի բալոնը: Երկրորդ, ԳԲՀ-ն ունի հատուկ անվտանգության փական,որը վթարի դեպքում փակում է գազի արտահոսքը: Եթե բալոնից կամ համակարգի այլ մասից գազ է թողնում, որը չի ազդում անվտանգության համակարգի վրա և մարդն էլ չի կարող առնել այդ հոտը, ապա հիշեք, որ գազին ավելի երկար ժամանակ է հարկավոր , որ այն պայթյունավտանգ դառնա, իսկ բենզինի ծակ խողովակից դուրս եկած մի կաթիլ բենզինը կարող է պայթել նույն վարկյանին:

 


2.Գազով մեքենա վարում են աղքատները:
Իրականում գազով վարում են նրանք,ովքեր չեն ցանկանում անիմաստ գումար վատնել: Իսկ մեքենան , որքան մեծ ու հզոր է այդքան այդ ցանկությունը ավելի արդարացված է: Ժամանակակից ԳԲՀ-երը հեշտությամբ աշխատում են ցանկացած հզորության մեքենայի վրա: Հիմա արդեն գազով են աշխատում ոչ միայն միջին դասի մեքենաները , այլ նաև ավելի բարձր դասի ու հզոր մեքենաները:
3. ԳԲԳ-ի սպասարկումը հավասարվում է բենզինի ծախսին:
Իրականում որակյալ համակարգը պատրաստ է ծառայել երկար տարիներ: Որակյալ համակարգի դեպքում սպասարկումը գրեթե նույն գինն է ստացվում: Բայց լավ ԳԲՀ-ի մասնագետ գտնելու համար հարկավոր է շատ ժամանակ ծախսել:

 


4. Այլ երկիր մեկնելը ձեռնատու չէ:
Նույնպես միֆ է:Հիմա ցանկացած երկրում հեշտությամբ կարող ես գազալցակայան գտնել: Մնում է միայն ձեռք բերել տվյալ երկրի համար նախատեսված переходник-ը, որը մեկ-մեկ տարբեր է լինում, այն հեշտությամբ կարող եք տեղում գնել կամ գումարի դիմաց օգտագործել հենց գազալցակայանում:
5. ԳԲՀ օգտագործելուց շարժիչի հզորությունը ընկնում է :

 


Իրականում մեքենային լավ հետևելու դեպքում ամեն ինչ կարգին է , ոչ մի հզորության տատանում չի սպասվում: Ժամանակակից ԳԲՀ-երը կարողանում են ծրագրավորել այնպես, որ նույնիսկ մեքենայի վարորդը դժվարությամբ է կարողանում տարբերել գազի ու բենզինի տարբերությունը: Այս պարագայում ճիշտ է հնարավոր է գազի համար սովորականից մի քիչ թանկ վճարեք, բայց ոչ բենզինի գնին համարժեք:
6. Գազով մեքենաները արագություն սիրողների համար չեն:

 


Եթե չվերցնենք հատուկ սպորտային մեքենաները , ապա ցանկացած մեքենա,որը նախատեսված է ընթանուր օգտագործման ճանապարհների համար, ապա բոլորի վրա կարելի է տեղադրել ԳԲՀ: Ուղղակի որոշ դեպքերում տեղադրման գինը մի քիչ թանկ կարժենա, հատուկ դետալների պատճառով:
7. Գազի բալոնը զբաղեցնում է բեռնախցիկը:

 


Ժամանակակից ԳԲՀ-երի համար նախատեսված են հատուկ բալոններ , որոնք տեղավորվում են պահեստային անվադողի փոխարեն: Եվրոպական շատ երկրներում , եթե մարդիկ տանից շատ հեռու չեն գնում մեքենայով, ընդհանրապես չեն օգտագործում այդ անվադողը և դրա փոխարեն տեղադրում են ավելի փոքր բալոններ, որը տեղ չի զբաղացնում բեռնախցիկում: Որոշ դեպքերում ՝ Նիվայի և Շևրոլետի, վարորդները բալոնը տեղադրում են մեքենայի դրսի կողմից ՝ բեռնախցիկի տակը:

 


8. Գազով աշխատող մեքենաներից անպակաս է գազի հոտը:
Ճիշտ է , բայց պետք է ավելացնել՝ ԱՆՍԱՐՔ գազաբալոնային համակարգերով մեքենաներից, գազի հոտը անպակաս է : Նույնը կլինի , եթե բենզինով աշխատող մեքենան խնդիր ունենա, մեքենայից բենզինի հոտը անպակաս կլինի: Դրա համար հատուկ հոտ են ավելացնում գազի մեջ, որպեսզի վարորդը շուտ առնի այն և հիշի , որ մեքենան ստուգելու ժամանակն է : ԳԲՀ-ի կարգավորումը տևում է ընդհամենը մի քանի րոպե:
Հ.Գ. Բոլոր առավելությունները և թերությունները վերաբերվում են որակյալ համակարգերին:

 

 

Աշոտ Ասատրյան