Ծնողները պետք է իրենց երեխաներին պատմեն արմատների մասին՝ որտեղից են գալիս իրենց նախնիները ու յուրաքանչյուրը պետք է իմանա իր գերդաստանի պատմությունը գոնե երեք-չորս սերնդի կտրվածքի։ Հատկապես երիտասարդների շրջանում շատ է տարածված իր «գյուղական» արմատներ թաքցնելու միտումը, հանդիպում եմ մարդկանց, ովքեր կարծես ամաչում են, կամ նեղվում են դրանից։ Հուսով եմ՝ տարիքի հետ բոլորի մոտ դա կանցնի։ Հպարտացեք ու իմացեք ձեր ազգի պատմությունը։
Զոհրապ Եգանյան