Կառավարությունը առաջիկա նիստում քննարկելու է առավել տարածված ոչ վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի 2016-2020 թվականների ծրագիրը: Ծրագրի ընդունումը պայմանավորված է առավել տարածված ոչ վարակիչ հիվանդությունների հետևանքով հաշմանդամության և վաղաժամ մահացության դեպքերի նվազեցման նպատակով համընդհանուր և փոխհամագործակցված միջոցառումներ իրականացնելու անհրաժեշտությամբ:
Համապարփակ ծրագրի և միջոցառումների ցանկի մշակումն ու հաստատումը կարևոր է նաև այն պատճառով, որ նշված խմբի հիվանդությունների հետևանքով մահվան, հաշմանդամության և աշխատունակության կորստի դեպքերը գրանցվում են հատկապես երիտասարդ, աշխատունակ տարիքային խմբում: Առավել բարձր մահացություն բերող երեք հիվանդությունների՝ սիրտանոթային, չարորակ և շաքարային դիաբետ, կանխարգելման, վաղ հայտնաբերման և վերահսկման ուղղությամբ Հայաստանի Հանրապետությունում զգալի քայլեր իրականացվել են, սակայն, ինչպես մեր, այնպես էլ աշխարհի գրեթե բոլոր երկրների համար այս խմբի հիվանդությունների տարածումն ու մահացության աճի միտումները դեռևս մնում են լուրջ հիմնախնդիր:

 


Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մշակել է միջոցառումների իրականացման համընդհանուր մոտեցումներ, սահմանվել են 9 կամավոր գլոբալ նպատակներ և դրանց հասնելու 25 ցուցանիշներ: Որպես ԱՀԿ անդամ երկիր, Հայաստանը ևս այդ նպատակներին հասնելու համար որոշել է իրականացնել համընդհանուր և համագործակցված միջոցառումներ՝ շահագրգիռ բոլոր գերատեսչությունների մասնակցությամբ:

 

Նարեկ Սարգսյան