Լոռու մարզի Հաղպատի գյուղական համայնքի վարչական տարածքում գտնվող, պետական սեփականություն համարվող անշարժ գույքի մասնավորեցումից ստացվել է 1 միլիոն 852 հազար դրամ, որը մուտքագրվել է համայնքի ֆոնդային բյուջե: Համայնքի ավագանին քննարկել և հավանություն է տվել համայնքի ղեկավարի ներկայացրած ծրագրին, որով նախատեսվում է իրականացնել ջրամատակարարման համակարգի կառուցման աշխատանքները:

 


Կառավարությունը առաջիկա նիստում որոշել է հավանություն տալ պետական սեփականություն համարվող գույքի մասնավորեցումից ստացված միջոցների տնօրինման ծրագրին, ինչի արդյունքում Հաղպատ գյուղի շուրջ 270 տնտեսությունները, միջնակարգ դպրոցը, մանկապարտեզը, հյուրանոցն ու հյուրատունը կօգտվեն 24-ժամյա մատակարարմամբ մաքուր և սանիտարական նորմերին համապատասխանող ջրից:

 

Կարեն Մկոյան