Հայաստանի Հանրապետության բնակչության պաշտոնական թվաքանակը առաջին անգամ նվազել է 3 միլիոնից: Մենք այլևս նույնիսկ 3 միլիոնանոց պետություն չենք: Վերջին տարիներին 300,000 քաղաքացի լքել է Հայաստանը և դա շարունակվում է ամեն տարի, ամեն օր...

 


Հայաստանի քաղաքացին չունի վստահություն վաղվա օրվա նկատմամբ, խնդիրը ոչ սոցիալական է, ոչ էլ իրավական, մարդիկ չեն հավատում, որ լավ է լինելու, թեկուզ տարիներ հետո, բայց լավ է լինելու...

 


Դրա համար պետք են քայլեր, կոնկրետ քայլեր, վճռական, հեղափոխական, և արագ: Իսկ հիմա մի ողջ երկիր շարունակում է արագ-արագ քննարկել արագաչափերի արագությունը, արդյունքում' մի քանի տարի հետո դրանցով կչափեն դատարկվող երկրում մնացած քամի անողների քամու արագությունը:

 

Մեսրոպ Առաքելյան