Մեզնից յուրաքանչյուրն իր Ռուբիկոնն ունի՝ ակնթարթը, երբ գիտակցում ես, որ հենց այս պահին պետք է ընտրություն կատարել, որը կկանխորոշի քո ամբողջ հետագա կյանքը: Սխալ որոշում կկայացնես և միանգամայն հնարավոր է, որ այն կդառնա վերջինը: Սակայն երբեմն այդպիսի սխալ որոշումները միակ հնարավորն են, նրանք թույլ են տալիս արժանապատվորեն դիմավորել սեփական վախճանը՝ վստահ լինելով, որ գործել ես միանգամայն իրավացի:

 


Կարծում եմ, երբեմն մենք հասկանում ենք կատարվածը միայն այն բանից հետո, երբ արդեն հատել ենք այդ Ռուբիոնը:

 

Հովիկ Չարխչյան