Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրանքներ է հնչեցրել իր դաշնակիցների հասցեին՝ Ռուսաստանին չպատժելու և երկարկի ստանդարտներով քաղաքականության համար: Էրդողանը հայտարարել է ,որ Թուրքիան կոալիցիա է կազմել ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ Սիրիայի տարածքում ԻՊ-ին հարվածներ հասցնելու համար, մինչդեռ ԱՄՆ-ն աչք է փակում Ռուսաստանի , Սիրիական Քրդական Դեմոկրատական Միություն կուսակցության (PYD) , նրա ռազմական թևի՝ Ժողովրդական Պաշտպանության Միության(YPG) և Քրդական Աշխատավորական կուսակցության (PKK) գործողությունների առջև Թուրքիայում:
Էրդողանը՝ գտնվելով Լատինական Ամերիկայի երկրներում ասել է. «Նայեք, բոլոր այն զենքերը, որոնք մենք առգրավել ենք մեր երկրի տարածքում քուրդ ահաբեկիչների մոտից, ռուսական են : Այդ զենքերը հայտնվել են քուրդ ահաբեկիչների ձեռքում Ռուսաստանի միջոցով: Մենք բազմիցս ԱՄՆ-ին և ԵՄ-ին ասել ենք դրա մասին, սակայն իրենք կիրառում են երկարկի ստանդարտներով քաղաքականություն: Ստիպված եմ ասել, որ մենք այլևս համբերելու տեղ չունենք: Ռուսները զինում են Թուրքիան քանդել ցանկացողներին: Ճիշտ այնպես, ինչպես PKK- ն է ընդունվել և ճանաչվել որպես ահաբեկչական կազմակերպության Եվրոպական Միության ԱՄՆ-ի կողմից ,այնպես էլ PYD և YPG պետք է ճանաչվեն ահաբեկչական կազմակերպություններ»:
Կիլիկիա Հայաստան