Նորվեգիայի Լիլեհամեր քաղաքում փետրվարի12-21-ը ընթանալիք ձեմռային պատանեկան օլիմպիական 2-րդ խաղերին Հայաստանը կմասնակցի երկու մարզիկով:
Այս մասին հայտնում են ՀԱՕԿ- լրատվական ծառայություից: Համեմատության համար նշենք,որ 2012թ հունվարի13-22-ը ավստրիական Ինսբրուկ քաղաքում ընթացած ձմեռային պատանեկան օլինպիական 1-ին խաղերին 70 երկրի 1059 պատանի մարզիկ մասնակցեց, որոնք 7 մարզաձևերի 15 մրցաձերում 63 մեդալ խաղարկեցին:
Հայաստանն այդ անդրանիկ խաղերում ուներ 3 մասնակից ՝ դահուկորդներ Լիլիթ Տոնոյանը ,Հրաչիկ Սահակյանը , և բիաթլոնիստուհի ՝ Ժենյա Գրիգորյանը: Հարկ է նշել ,որ վերջիններս բավական համեստ արդյունքներ արձանագրեցին:
Լիլեհամերի պատանեկան ձմեռային օլիմպիական 2-րդ խաղերին ՀՀպատվիրակներից հանդես կգան գեղասահորդուհի Անաստասիա Գալուստյանը և դահուկորդ Միքայել Միքայելյանն ,որոնցից ակնկալիքները բավական մեծ են:
Ձմեռային պատանեկան օլիմպիական 2-րդ խաղերը կընթանան նորվեգական Լիլեհամեր քաղաքում, որն իր պատմության ընթացքում արդեն երկրորդ անգամ է հյուրընկալում օլիմպիական ձմեռային խաղերը: Դեռևս 1994 թվականին Լիլեհամերն ընդունել էր մեծահասակների ձմեռային օլիմպիական 15-րդ խաղերը:
2016 թվականի պատանեկան խաղերը հյուրընկալելու միակ հայտը ներկայացրել էր հենց Լիլեհամերը: 2011թ դեկտեմբերի 7-ին պաշտոնապես հայտարարվեց, որ ձմեռային պատանեկան օլիմպիական 2-րդ խաղերը կանցկացվեն նորվեգական այս քաղաքում: Լիլեհամերը դարձավ երկրորդ քաղաքն Ինսբրուկից հետո, որը կընդունի թե ձմեռային Օլիմպիական խաղերը և թե պատանեկան Խաղերը: Լիլեհամերի պատանեկան Օլիմպիական խաղերի բացման պաշտոնական արարողության ժամանակ խաղերի կրակը կվառի Նորվեգիայի արքայադուստր Ինգրիդ Ալեքսանդրան, ինչպես իր հայրը՝ թագաժառանք արքայազն Հաակոնը, 1994թ թվականի օլիմպիական խաղերի բացման ժամանակ:
Ձմեռային պատաեկան խաղերին էլ 70 երկրի ավելի քան 1000 պատանի ուժեղագույն մարզիկներ 7 մարզաձևի 15մրցաձևերում կխաղարկեն 70 մեդալ: Նշենք նաև, որ ձմռային պատանեկան օլիմպիական 2-րդ խաղերում իրենց նորամուտն են նշելու 7 երկրի ՝ Կոլումբիայի, Իսրայելի, Ճամակայի, Քենիայի, Պորտուգալիայի ,Մալազիայի և Արևելյան Թիմորի 15-18տարեկան մարզիկները :
Պատրաստեց ՝ Արամ Ուգուջյան: