ԳՈՌ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ԸՄԲՇԱՄԱՐՏԻ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՉԵՄՊԻՈՆ
Մարտի 29-ից ապրիլի 3-ը Բուլղարիայի Ռուսե քաղաքում ընթանալու է մինչև 23 տարեկանների ըմբշմարտի Եվրոպայի առաջնությունը: Այդ ստուգատեսի Ուկրաինայի ընտրանու մասնակցիներին ընտրելու նպատակով օրերս Բրովարի քաղաքի ֆիզկուլտուրայի ուսումնարանի մարզադահլիճում անցկացվեց ընտրական բնույթ կրող մինչև 23տարեկանների ազատ ոճի Ուկրաինայի առաջնությունը:

 


Ազատ ոճի ըմբշամարտի մրցաշարում գերազանց հանդես եկավ կադետների2012թ Եվոեպայի չեմպիոն ,Կիևը ներկայացրած Գոռ Հովհաննիսիանն , ով հաղթանակով ավարտեց իր բոլոր գոտեմարտերը:Նա եզրափակչում առավելության հասավ Կիևի մարզի պատվիրակ Ստեփան Լիլիկի նկատմամբ ու հռչակվեց Ուկրաինայի չեմպիոն: Հովհաննիսյանն ընդգրկվեց մինչև 23տաերկանների Ուկրաինայի հավաքականի կազմում ու այժմ կսկսի նախապատրաստվել Բուլղրաիայում մարտի վերջին կայանալիք այս տարիքային խմբի Եվրոպայի առաջնությանը:
Ստուգատեսի 2015թ չեմպիոն 57կգ քաշային Արմեն Առաքեյանն նույնպես հաջող մեկնարկեց ու հանթնակներ տոնելով հասավ երրափակիչ:Ու միայն եզրափակչում պարտվեց Տարաս Մարկովիչին ու այս անգամ բավարավեց Ուկրաինայի փոխչեմպիոնի կոչումով: Արմեն ևս ընդգրավեց մինչև23 տաեեկանների ազատ ոճի ըմբշամարտի Ուկրաինայի հավաքականի թեկնածուների շարքում:

 


Վերջիններիս թվում է նաև խարկովցի Ռուստամ Ջաֆարյանն, ով 70կգ քաշայինների պայքարում եզրափակչում զիջեց Վասիլի Միխայլովին ու նույնպես արծաթե մեդալակիր դրաձավ:


Արամ Ուգուջյան