Համաշխարհային Բանկը ու Արժույթի Միջազգային Հիմնադրամի բանակցությունները Ադրբեջանի հետ ավարտվեցին ձախողմամբ։ Պարզվում է Ադրբեջանը, իրեն այժմ այդքան անհրաժեշտ 4 մլրդ ԱՄՆ դոլարը ստանալու համար, պետք է
- Անցկացնի սեփականաշնորում
- Կրճատի պետական աշխատակազմը
- Դատական բարեփոխումներ իրականացնի
- Անփոփոխ ֆիքսի աշխատավարձերի, կենսաթոշակների ու պետական ծախսերի մակարդակը
- Անդամակցի Միջազգային Առևտրի Կազմակերպությանը
Այլ խոսքերով. Ադրբեջանը վստահելի գործընկեր չէ միջազգային կառույցների համար, վստահելի չէ իրեն տրամադրելու միլիարդավոր վարկեր, քանի որ այլ կերպ արտահայտվելով, կարող է վերցնել ու չվերադարձնել։
Սակայն դա չէ հետաքրքիրը, այլ Standard & Poors, Fitch Ratings, Moody's վարկանիշներն են, համաձայն որոնց Ադրբեջանը շատ ավելի բարձր է դասվում, քան այդ բոլոր բարեփոխումները իրականացրած ու երկար տարիներ արդեն ԱՄՀ ու ՀԲ հետ համագործակցող Հայաստանը։ Ինչ արժեք ունի նման «հեղինակավոր» կառույցի սահմանած վարկանիշը, եթե փաստացի պարզվում է, որ բարձր վարկանիշը ամենևին էլ բարձր չէ, իսկ ցածրը ավելի մրցունակ է ու վստահելի։
Ի դեպ Standard & Poor երկու օր առաջ նվազեցրեց Ադրբեջանի սուլթանաթի վարկանիշը, մոտեցնել այն իրականությանը։ Նույնը սպասվում է մնացած գործակալությունները անեն նույնպես վարկանիշը վերանայելիս։
Սեդրակ Մկրտչյան