ԵԽԽՎ-ու տարած ծանր հարվածից հետո պաշտոնական Բաքուն դեռ չի կարող վերականգնվել,որի հետևանքներից էլ այն է,որ ադրբեջանցի պաշտոնյաները մեկը մյուսի հետևից անտրամաբանական ու հիմար հայտարարություններ և քայլեր են անում...Երեկ օրինակ,Միլի Մեջլիսի պատգամավոր Գանիրա Փաշաևան ԱԳՆ-ում "ստրելկա" էր անում Բաքվում Սլովակիայի դեսպանին,որը պետք է "օտչոտ" տար,թե ի՛նչու ԵԽԽՎ-ում սլովակ պատգամավորները Ուոլթերի բանաձևին դեմ են քվեարկել...

 

Իսկ այսօր էլ բոլորին զարմացրեց Իլհամ Ալիևի Միլի Մեջլիսում ևս մեկ մանկլավիկ-պատգամավոր՝Զահիդ Օրուջը...Սա էլ առաջարկում է վերականգնել "Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը"..."Այդ անվան վերականգման իրավունքը պատկանում է Ադրբեջանին,քանի որ 1990 թ-ին Ադրբեջանն է չեղյալ հայտարարել ԼՂԻՄ-ը",-հայտարարել է Օրուջը...Ի դեպ նշեմ,որ անգրագետ Օրուջը մինչև հիմա չգիտի,որ ազերիները ԼՂԻՄ-ը "չեղյալ" են հայտարարել 1991 թ-ի նոյեմբերի 23-ին,այլ ոչ թե 1990 թ-ին...Չնայած սա մեզ շատ քիչ է հետաքրքրում,թե Բաքվում ինչեր են որոշվում Արցախի վերաբերյալ...Ծիծաղելին այն է,որ ըստ այդ տկարամտի,"ԼՂԻՄ" ապրանքանիշը պատկանում է Բաքվին...

 

Երբ ցանկանա կվերացնի,երբ ցանկանա կվերականգնի...Այսինքն "ԼՂԻՄ-ի" տարածքում բնակվող մարդիկ ոչ մի իրավունք չունեն այդ "բրենդի" նկատմամբ...Ադրբեջանի համար Արցախը "ապրանքանիշ" է՝ոչ ավել...
Զ.Օրուջը սակայն չի նշել,թե ի՞նչ նպատակներ է հետապնդելու ԼՂԻՄ-ի "ռեինկարնացիան"...
Հ.Գ.Չեմ զարմանա,եթե Միլի Մեջլիսը որոշում ընդունի և վերականգնի Բյուզանդական կայսրությունը ,քանի որ այդ երկիրը կործանողները իրենց ավագ եղբայրներն են եղել.1453 թ-ին կործանել են,երբ ցանկանան կվերականգնեն...

 

 

Գագիկ Համբարյան