Թուրքիայի վարչապետ Դավութօղլուի' հունվարի 29-ին Սաուդյան Արաբիա կատարած այցից հետո հստակեցվում է սաուդա-թուրքական գործարքը: Ուշագրավ է, որ Էր-Ռիյադում կայացած երկկողմ հանդիպումներին մասնակցել են Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Հ. Աքարն ու Ազգային հետախուզական կազմակերպության տնօրեն Հ. Ֆիդանը: Նրանց մասնակցության հարցը չէր վրիպել նաև թուրքական ԶԼՄ-ների ուշադրությունից: Ակնհայտ է, որ Թուրքիան և Սաուդյան Արաբիան որոշ հստակեցումներ ու անելիքներ են նախանշել սիրիական հիմնախնդրի հետ կապված' հատկապես ռազմական ոլորտում:

 

Այս պահին երկու կողմերին միավորող թերևս ամենակարևոր հիմնախնդիրը դա իրանական գործոնն է, սակայն առարկայական առումով «հրատապը» կոնկրետ գործողություններն են Սիրիայում: Ամենայն հավանականությամբ, Թուրքիան և Սաուդյան Արաբիան պայմանավորվել են բեկում մտցնելու նպատակով ակտիվացնել Սիրիայում իրենց վերահսկողության տակ գտնվող հակակառավարական ռազմական հատվածին' նյութական ու ռազմատեխնիկական լուրջ աջակցությամբ:

 

Լևոն Հովսեփյան