Երևանյան տեղանունների ժողովրդական «պարսկականացման» հարցում իրանցիները յուրահատուկ մոտեցում ունեն՝ մասնավորապես Կասկադը կոչում են Հեզար փելլե (բռց.՝ «հազար աստիճան»), Հանրապետության հրապարակը՝ Մեյդան-ե Հերափարաք (բռց.՝ «Հերափարաք հրապարակ», որտեղ առաջին մասը հայերեն հրապարակի պարսկական արտասանությունն է), Սիրահարների այգին՝ Բաղ-ե փարանդեգան (բռց.՝ «թռչունների այգի», վանդակներում պահվող թռչունների պատճառով), Մարզահամերգային համալիրը՝ Քախ-ե Համալիր (բռց.՝ «Համալիրի պալատ») և այլն:
Փաստորեն ավանդական Չարբախը (բռց.՝ «չորս այգի») արդեն փոքրամասնություն է «նոր պարսկական» երևանյան տեղանունների կողքին:
Վարդան Ոսկանյան