Հայաստանի մայրաքաղաքում և մարզերում տարեցտարի կառուցվող հյուրանոցները, և տուրիստական այլ կառույցները փաստում են մեր երկրում զբոսաշրջության զարգացման մասին:
Զարգացման ամենակարևոր գործոններից մեկը միջազգային համագործակցությունն է տարբեր կառույցների հետ:
ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակը և Հայաստանի զարգացման հիմնադրամը ստորագրել են փոխադարձ համագործակցության փաստաթուղթ:
Հատկանշական է, որ Հայաստանի հյուրանոցների զգալի մասը գտնվում է մարզերում: Այս ծրագիրը կանցնի Բջնիում:
Երկու կառույցների միջև եղել է համագործակցություն նաև գյուղական զբոսաշրջության ինտեգրված զարգացման վերաբերյալ նախագծի հայեցակարգը մշակելու շուրջ:
ՄԱԶԾ-ն ուսումնասիրել է զբոսաշրջության չօգտագործված ներուժը Բջնիում: Նախորդ ծրագրերում փորձարկված և հաջողված ծրագրերը կլինեն նաև այստեղ:
Մարիա Ներսեսյան