1635 թուրքմեն փախստական հունվարի 29-ին և հունվարի 30-ին Սիրիայից անցել են Թուրքիա:Սիրիայի հյուսիս-արևմուտքում , Բայրիբուչակ շրջանում, Թուրքիան թուրքմենների համար կոռուցել էր Յամադի ճամբար, որտեղ տեղավորվել են 20 000 թուրքմեն փախստական, որոնք տարահանվել են այն բնակավայրերից որտեղ իրականացվում են հակահաբեկչական գործողություններ: Յամադից թուրքմեն փախստականների տարահանման որոշումը պատկանում է սիրիական թուրքմենական ժողովի նախագահ Աբդուռահման Մուստաֆային:

 

Նա որոշումը կայացրել է այն բանից հետո ,երբ ճամբարից 3 կմ հեռավորության վրա գտնվող մեկ այլ ճամբար՝ Օբինը, որտեղ իրականում թաքնված են եղել իսլամիստ ահաբեկիչները, ենթարկվել է հարձակման սիրիական կառավարական զորքերի կողմից: Թուրքմեններն այսօր, փետրվարի 1-ին, շարունակում են անցնել թուրք-սիրիական սահմանը՝ հանգրվանելով Թուրքիայի հարավ-արևելյան Հաթայ նահանգի Յալդաղ բնակավայրում:

 


Կիլիկիա Հայաստան