Ինչպես հայտնում են շախմատի ՌԴ-ի ֆեդերացիայի մամուլի ծառայությունից, հունվարի 29-ին Մոսկվայում ռուսական պետական սոցիալական համալսարանի՝ ՌՊՍՀ-ի նախաձեռնոթւյամբ արդեն 12-րդ անգամ կազմակերպվող շախմատի ՌՊՍՀ-ի գավաթի խաղարկության ՝ միջազգային փառատոնի ՝ « Moscow Open 2016»-ի շրջանակում հունվարի 29-ին անցկացվել է «Շախմատի ամենամասսայական դաս» անվանումով միջոցառումն,որը շախմատի ՌԴ-ի ֆեդերացիայի և ՌՊՍՀ-ի կողմից անցկացվում էր հատուկ «Գիննեսի համաշխարհային ռեկորդների» գրքում գրանցվելու համար:


Ավելի քան 250 ունկնդիրներ՝ ուսանողներ և դպրոցականներ այս համալսարանում ունկնդրել են շախմատի դպրոցականների միջազգային միության նախագահ, մանկավարժական գիտությունների թեկնածու Ալեքսանդր Կաստևի 35րոպե տևողությամբ դասախոսությունը նվիրված շախմատի աշխարհի 1-ին չեմպիոն Վիլհեմ Ստեյնիցին , որն ուղեկցվել է ականավոր շախմատիստի խաղացած պարտիաների ցուցադրմամբ:


Նշենք, որ Գիննեսի ռեկորդների գրքում գրանցվելու անհրաժեշտ պայմաններն էին ,որ դասը տևողոթւյունը լիներ առնվազը 30 րոպե ու որ դրան ուկնդիրներևի թիվն էր առնվազը 250 լիներ:
Համաշխարհային յուրատեսակ նոր ռեկորդի գրանցումը կատարեց <Գիննեսի համաշխարհային ռեկորդների> գրքի պաշտոնական ներկայացուցիչ Կրիստել Բիտրոնգը , ով ռեկորդն հաստատող համապատասխան հավաստագիր հանձնեց ՌՊՍՀ-ի ռեկտոր, տնտեսական գիտությունների դոկտոր, ՌԴ-ի սոցալական գիտութոթւոյւնների ակադեմիայի իսկական անդամ Նատալյա Պոչինոկին:


Այսօր Մոսկվայում մեկնարկող շախմատի ՌՊՍՀ-ի գավաթի խաղարկության ՝ միջազգային փառատոնի ՝ < Moscow Open 2016>-ի հիմական 4 մրցաշարերին ըստ նախնական հայտերի ընդհանուր առմամբ 877շախմատսիտ է մասնակցելու, այդ թվում 53 գրոսմայստեր . գլխավոր ՝A խմբի մրցաշարում ՝226 շախմատիստ, B-ում (կանանց)՝136 շախմատսստուհի, C-ում (սիրողական)՝346 և D –ում (վետերաննե)՝ 169 շախմատիստ: Փառատոնն ընթանալու է հունվարի 30-ից մինչև փետրվարի 7-ը:

 

 

Պատրաստեց ՝ Արամ Ուգուջյանը