Ոչ բոլորն են կարող սեփական գրպանից թեկուզ 1000 դրամ տալ լրիվ անծանոթ մարդուն


10 հանցագործից միայն մեկն է իր կեղտոտ փողերի մի մասը ուղղում բարգործությանը:
10 բիզնեսմենից միայն մեկն է իր շահույթի մի մասը ուղղում բարգործությանը:
10 աշխատողից միայն մեկն է իր վաստակի մի մասը ուղում բարեգործությանը:


10 կարիքավորից միայն մեկն է իր հացը կիսում իր նման կարիքավորի հետ
Բարեգործության թեման արծարծելուց' ես այն չեմ խառնում իդեալական պետություն ունենալու երազանքի հետ: Այո, ազնիվ իշխանության առկայության դեպքում կարիքավորների թիվը անհամեմատ քիչ կլիներ, բայց քանի որ այսօր այդպես չէ, ապա ազնվություն պահանջելուն զուգահեռ, գնահատում եմ յուրաքանչյուր բարեգործի արածը' իհարկե հասկանալով որ նրանցից շատերը այս վիճակի մեղավորության իրենց բաժինն ունեն: Ի վերջո հիվանդ երեխա ունեցողի համար բացարձակ էական չի, թե օգնություն տված գումարը հասարակ մահկանացուն է տալիս, թե որևէ հանցագործ: Սա պարադոքս չի, սա մեր կյանքի իրական պատկերն է:


Ես ողջունում եմ Փիլիսոփայությունը հոգևոր սնունդ է, որը ծայրահեղ կարիքի մեջ գտնվողի ու քաղցած մարդու համար առ ոչինչ է: բարեգործության ցանկացած դրսևորում, ի վերջո յուրաքանչյուր բարեգործ կարող է դա չանել շատ շատերի նման: Իսկ թե ով ինչ դրդապատճառներով է դա անում, անկեղծ ասած կարիքավոր մարդուն այդքան էլ հետաքրքիր չի:


Այսօր ոչ բոլորն են պատրաստ իրենց գրպանից թեկուզ 1000 դրամ տալ լրիվ անծանոթ մարդու:
Կանես դա ի սրտե, բացահայտ, փիառի համար, թաքուն, անանուն' ինձ համար միևնույն է, կարևորը որևէ մեկի մատից մի փուշ էլ դու կհանես:

 

Գարիկ Պետրոսյան