Շատերը կրթությունը կապում են աշխատանքի, անհատական զարգացման, կամ պարզապես հետաքրքրությունը բավարարելու հետ, և այդ ամենն, իհարկե, իր տեղն ունի կրթական պրոցեսում:
Բայց ավելի կարևոր մի քանի շեշտադրումներ կան. կրթությունը, նախևառաջ, ճանաչողություն է: Կրթվելով մենք ճանաչում ենք մեզ շրջապատող իրականությունը:
Ճանաչում ենք, որպեսզի հասկանանք:

 


Իսկ հասկանում ենք, որպեսզի հարկ եղած դեպքում իմանանք ինչ անենք:
Մի օրինակ բերեմ, ամեն ինչ պարզ կլինի. 1945 թվականի հաղթանակը հնարավոր եղավ առաջին հերթին այն պատճառով, որ խորհրդային բանակը ՍՈՎՈՐԵՑ ԿՌՎԵԼ:
Մեծ Հայրենականի առաջին տարիների կրած պարտությունները պայմանավորված էին զինվորների և հրամանատաների մոտ կրթության և փորձի պակասով, և հենց այս առաջին 3 տարիների ընթացքում նրանք ՍՈՎՈՐԵՑԻՆ, թե ինչ է պետք անել՝ հաղթելու համար:

 


Մենք պետք է շատ սովորենք և լավ սովորենք, որպեսզի նման և խաղաղ իրավիճակներում ոչ թե փորձով սովորենք և սովորելու ընթացքում շատ բան կորցնենք, այլ՝ պատրաստ լինենք գալիք մարտահրավերներին:

 

Մովսես Դեմիրճյան