Ամբողջ աշխարհի հայության աչքերի առաջ իրենց հայրենիք՝ Հայաստանը շագրենյան կաշվի նման գնալով մաշվում է, նվաղում: Նույնը կատարվում է նաև արտերկրի հայության հետ, սակայն ոչ մի տեղից ձա՜յն ծպուն հանող չկա, բոլորը կարծեք ընդհատակ են անցել:

 


Ի՞նչ է սա անտարբերությու՞ն, խաբվածությու՞ն, հիասթափությու՞ն, թե՞ Հայոց Համազգային Շփոթ (ՀՀՇ-ն այսօր, պայքար, պայքարի վերջը): Իսկ միգուցե ազգային դավաճանությու՞ն է սա, միգուցե մենք հնացած ազգ ենք և սպառե՞լ ենք մեզ կամ մեզ թուղթ ու գիր են արել, մեր վրա անեծք կա...
Կարծեք, անկեղծ խոսացող էլ չի մնացել, բոլորը փախնում են այս թեմայից, կորում, անհետանում են: Մինչդեռ թվում էր, թե եկել է մեր պատմության ու մեր կյանքի ամենաանկեղծանալու պահը...

 


Հ.Գ. 10 միլիոնի ճնշող մեծամասնությունը ընդհատակում են: Մնացածը բաժանված են երկու մասի, մի մասն էլի գլուխ են գովում, մյուսը պնդում, որ էս ազգը ազգ չի, ապրելու իրավունք չունի: Մի բուռ ծռեր էլ Ազատության հրապարակի «պարկինգում» պայքարում են ենիչերների դեմ ...

 

Արմեն Զատիկյան