Բաքուն դեռ շոկի մեջ է...Ազերիները մինչև հիմա չեն կարողանում ընդունել,որ ԵԽԽՎ-ն մերժեց բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթերից բավական թանկ գնած բանաձևը,որը վերջինս պատրաստել էր հատուկ ադրբեջանցիների պատվերով...Առաջին երկու օրերից հետո Իլհամ Ալիևին սպասարկող ԶԼՄ-ները փորձեցին' որպես հաղթանակ ներկայացնել բոսնիացի պատգամավոր Միլիցա Մարկովիչի' Սարսանգի ջրամբարի վերաբերյալ պատրաստած "մարդասիրական-բնապահպանական" զեկույցը...Սակայն նույնիսկ իշխանամետ քաղաքագետներն ու վերլուծաբանները հունվարի 26-ին Ստրասբուրգում տեղի ունեցածը համարում են Ադրբեջանի ամենախայտառակ պարտությունը...
Ազերիական ԶԼՄ-ները բավական մանրամասն ուսումնասիրում են,թե ԵԽԽՎ անդամ երկրներն ինչպես են քվեարկել Ռոբերտ Ուլթերի հակահայկական զեկույցի քվեարկության ժամանակ...Ազերիները սարսափելի վիրավորված են անշնորհակալ Մերձբալթյան և Սկանդինավյան թերակղզու երկրներից...Բացատրություններ են պահանջել թուրք պատգամավոր Իլհան Քեսիջիից' "ձեռնպահ" լինելու համար և մեկնաբանություններ են վերցրել Մոլդովայի հանրային խորհրդի նախագահ՝ տխրահռչակ Աուրելիա Գրիգորիուից,ով յուրահատուկ սեր է տածում,բոլոր առումներով, ամեն "ադրբեջանականի" հանդեպ...Նշեմ,որ Ուոլթերի բանաձևի ընդունման օգտին քվեարկել են 66 պատգամավոր,70'դեմ, 45 ձեռնպահ... Կցանկանայի մի քանի ուշագրավ փաստեր ներկայացնել,թե ինչպես են բաշխվել ձայները...
12 ձայն Ուոլթերի բանաձևին տվել են Թուրքիան ներկայացնող պատվիրակները,որոնցին մեկը հայազգի " մարգար եսայանն" է...Ուկրաինան ներկայացնող 12 պատգամավորներից քվեարկությանը մասնակցող բոլոր 4 պատգամավորներն էլ իրենց ձայնը տվել են Բաքվի օգտին,այդ թվում նաև Ղրիմի թաթարների ֆաշիստ առաջնորդ,Անկարայի կամակատար Մուսթաֆա Ջեմիլևը...Վրաստանի պատվիրակության 7 անդամներից միայն 3 են մասնակցել քվեարկությանը՝բոլորն էլ Ուոլթերի բանաձևի օգտին են քվեարկել...Սերբական պատվիրակության 7 անդամներից 4-ը քվեարկել են "կողմ",1-ը'"ձեռնպահ",իսկ 2-ն էլ չեն մասնակցել քվեարկությանը...Բելգիայի 3 պատվիրակներն իրենց ձայները տվել են Բաքվին,մեկը դեմ է քվեարկել,իսկ մեկն էլ՝ձեռնպահ...Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին վաճառած Հունգարիան ևս չդավաճանեց Բաքվին.3 "կողմ",1"դեմ" և 1" ձեռնպահ"...
Հատուկ շնորհակալություն՝ Հունաստանին՝4 "դեմ" և 2 "կողմ", Ֆրանսիային՝8 "դեմ",4 "կողմ" Իտալիային՝10 "դեմ" 3 "կողմ" և 1 "ձեռնպահ", Մեծ Բրիտանիային՝4 "դեմ",1 "կողմ" և 1 "ձեռնպահ", Լիտվային՝3 "դեմ",1 "կողմ" և 1 "ձեռնպահ", Շվեդիային՝3 "դեմ" և 2 "ձեռնպահ", Սլովակիային՝4 "դեմ", Նորվեգիային՝2 "դեմ" և 2 "ձեռնպահ", Սան Մարինոյին՝2 "դեմ", Շվեյցարիային՝4 "դեմ" և 1 "ձեռնպահ", Լատվիային՝2 "դեմ", ինչպես նաև շատ այլ երկրների, որոնց պատվիրակները ԴԵՄ են քվեարկել ծախված Ուոլթերի բանաձևին...
Հ.Գ.Կային երկրներ,որոնք գերադասեցին "չեզոք" դիրքը...Օրինակ՝Լեհաստանը,որի 9 պատգամավորները "ձեռնպահ" մնացին,մեկը "կողմ" քվեարկեց,իսկ մեկն էլ՝"դեմ"...Չեխիան և Պորտուգալիան ներկայացնող երեքական երեսփոխանները ևս "ձեռնպահ" մնացին...
Գագիկ Համբարյան