Հետաքրքիր է, թե ինչ հետևություններ են անելու ԵԽԽՎ վերջին գործընթացներից մեր երկրի որոշում կայացնողները: Իմ կարծիքով մենք ունեցանք շատ լավ օրինակ, թե ինչու պետք է մեր երկրի կենսական շահերին առնչվող բոլոր հարցերում միավորել մարդկանց, խնդիրներ լուծել, պրոֆեսիոնալ մոտենալ գործին ու ինքնամոռաց աշխատել: Բայց հույս չունեմ, որ դասեր կքաղվեն ու նոր մոտեցումներ կլինեն:
Ճիշտ հակառակը, կարծում եմ էլի ամեն ինչ կարվի ինչպես միշտ. արագ կմոռացվի այս ամենը, կսկսվի մրցավազք դեպի ամենավերին ականջներ, թե «ես ու իմ մարդը» ինչ ուժեղ էինք, էլի կսկսվի պայքար ինչ-որ անհասկանալի լավրերի համար ու էլի չի գիտակցվի, թե որտեղ էր իրական խնդիրը ու որն է մեր մեծագույն պրոբլեմը: Կամ կարճ ասած՝ կլինի ինչպես միշտ: Նախադեպ չունեմ այլ կերպ մտածելու համար:
Թևան Պողոսյան